Հայտարարություններ

Posted by: | Posted on: Մարտի 11, 2018

Հայտարարվում է մրցույթ՝ Կոտայքի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի (5 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը,որին հավակնում է (Ձև1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն(Ձև4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից (07.03.2018) մինչև 2018թ.ապրիլի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 1000-ից 1500-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 1500 -ին, Կոտայքի մարզի «Ջրառատի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ-ում:

Հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Ջրառատ:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (091)69-37-49 հեռախոսահամարով:

 


Նորություններ

Posted by: | Posted on: Մարտի 11, 2018